Բո (քաղաք)
Բնակավայր | ||
---|---|---|
Բո | ||
Երկիր | Սիերա Լեոնե | |
Համայնք | Southern Province? | |
Հիմնադրված է | 1787 թ. | |
Մակերես | 357 կմ² | |
ԲԾՄ | 15 մետր | |
Բնակչություն | 233 684 մարդ (2017) | |
| ||
Բո (անգլ.՝ Bo), Սիերա Լեոնեի մեծությամբ երկրորդ քաղաքն է՝ երկրի մայրաքաղաք Ֆրիթաունից հետո։ Սիերա Լեոնեի Հարավային նահանգի մայրաքաղաքն ու ամենախոշոր քաղաքն է։ Քաղաքը Բո շրջանի վարչական կենտրոնն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ մենդե ցեղի գյուղը գոյություն է ունեցել այս վայրում երկար ժամանակ, բայց ժամանակակից Բոն հիմնադրվել է 1889 թվականին որպես երկաթուղային կայարան, որը երկրի արևելյան ու հարավային շրջանները կապել է Սիերա-Լեոնեի հիմնական նավահանգստի՝ Ֆրիթաունի հետ։ Իր բարենպաստ դիրքի շնորհիվ քաղաքն արագ զարգացել է, 1906 թվականին բացվել է միջնակարգ դպրոց, իսկ 1930 թվականին Բոն դարձել է Սիերա Լեոնեի բրիտանական պրոտեկտորատի մայրաքաղաք՝ մնալով այս կարգավիճակում մինչև երկրի անկախանալը՝ 1961 թվականը։
Բոյի բնակիչները հայտնի են իրենց վճռականությամբ, դիմացկունությամբ և հյուրընկալությամբ։ Քաղաքը կոչվել է ի պատիվ իր բնակիչների առատաձեռնության («բո-լոր» մենդե լեզվից թարգմանաբար նշանակում է «սա քեզ համար է»)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոյի բնակչությունն արագորեն աճում է. եթե 2004 թվականին քաղաքում կար 167.144 հազար մարդ, ապա 2013 թվականին՝ արդեն 243.266 հազար մարդ[1]։ Քաղաքաբնակների մոտ 60%-ը պատկանում է Մենդե ցեղին։ Քաղաքում լայն տարածում ունեն Սիերա Լեոնեի բոլոր հիմնական էթնիկ խմբերը, կա լիբերիական մեծ համայնք։ Բացի այդ, Բոյում բնակվում է Լիբանանից ներգաղթյալների փոքր (մոտ 500 մարդ), բայց շատ ազդեցիկ համայնք (այսպես, օրինակ՝ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին ծնվել է Բո քաղաքում)։
Հաղորդակցության հիմնական լեզուն կրիոն է, և մենդեն նույնպես լայն տարածում ունի։ Քաղաքաբնակների մի փոքր մասը խոսում է անգլերեն։
Հավատացյալների շուրջ 60%-ը սուննի մուսուլման են, 40%-ը՝ տարբեր եկեղեցիների քրիստոնյաներ։ Երկուսի մեջ էլ ոգեպաշտական հավատքը ուժեղ է։
Հանցագործությունների մակարդակը քաղաքում բարձր է, բռնի հանցագործությունները տարածված են, իսկ օտարերկրացիները հաճախ կողոպուտի թիրախ են դառնում։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոն գտնվում է Հարավային նահանգի կենտրոնում՝ ծովի մակարդակից 93 մետր բարձրության վրա։ Հեռավորությունը Ֆրիթաունից 250 կմ է, մինչև Քենեմա՝ 60 կմ։ Քաղաքի շրջակայքում չկան մեծ գետեր և ջրամբարներ։
Քաղաքը գտնվում է մերձհասարակածային կլիմայական գոտում` որոշակիորեն չոր (նոյեմբեր - ապրիլ) և անձրևոտ (մայիս - հոկտեմբեր) եղանակներով։ Չնայած, որ Բոն գտնվում է հյուսիսային կիսագնդում, ամենատաք ամիսներն են փետրվարը, մարտը և ապրիլը, մինչդեռ ամենազով ամիսներն են հուլիսը, օգոստոսը և սեպտեմբերը։ Դա պայմանավորված է գերակշռող քամիներով. ամռանը և աշնանը Ատլանտյան օվկիանոսից մուսսոնները բերում են անձրևներ և զովություն, իսկ ձմռանը և գարնանը Սահարայից փչում է տաք և փոշոտ հարմատան։
Բո, Սիերա Լեոնեի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 32.2 (90) |
33.8 (92.8) |
34.3 (93.7) |
33.4 (92.1) |
32.0 (89.6) |
30.4 (86.7) |
28.6 (83.5) |
28.4 (83.1) |
29.4 (84.9) |
30.8 (87.4) |
31.2 (88.2) |
31.2 (88.2) |
31.3 (88.3) |
Միջին օրական °C (°F) | 25.4 (77.7) |
26.6 (79.9) |
27.3 (81.1) |
27.3 (81.1) |
26.5 (79.7) |
25.6 (78.1) |
24.7 (76.5) |
24.4 (75.9) |
24.9 (76.8) |
25.5 (77.9) |
25.9 (78.6) |
25.4 (77.7) |
25.8 (78.4) |
Միջին ցածր °C (°F) | 19.2 (66.6) |
20.3 (68.5) |
20.5 (68.9) |
22.0 (71.6) |
22.1 (71.8) |
21.9 (71.4) |
21.9 (71.4) |
21.9 (71.4) |
21.7 (71.1) |
21.5 (70.7) |
21.5 (70.7) |
20.3 (68.5) |
21.2 (70.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 5.8 (0.228) |
15.8 (0.622) |
41.6 (1.638) |
114.2 (4.496) |
254.7 (10.028) |
328.5 (12.933) |
429.3 (16.902) |
488.9 (19.248) |
428.2 (16.858) |
338.4 (13.323) |
148.9 (5.862) |
22.3 (0.878) |
2616,6 (103,016) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 1 | 2 | 5 | 9 | 16 | 21 | 25 | 26 | 25 | 24 | 12 | 2 | 168 |
% խոնավություն | 49 | 46 | 47 | 55 | 64 | 72 | 79 | 81 | 76 | 69 | 66 | 59 | 64 |
Միջին ամսական արևային ժամ | 198.4 | 196.0 | 189.1 | 183.0 | 182.9 | 144.0 | 99.2 | 83.7 | 120.0 | 179.8 | 189.0 | 167.4 | 1932,5 |
Միջին օրական արևային ժամ | 6.4 | 7.0 | 6.1 | 6.1 | 5.9 | 4.8 | 3.2 | 2.7 | 4.0 | 5.8 | 6.3 | 5.4 | 5.31 |
աղբյուր: NOAA[2] |
Տնտեսություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոն ադամանդի և ոսկու առևտրի խոշոր կենտրոն է, որը ծառայում է որպես Հարավային նահանգի տնտեսական և ֆինանսական կենտրոն, թեթև հասանելի հանքավայրերի սպառումից հետո ադամանդի առևտրի ուշադրության կենտրոնը տեղափոխվել է Քենեման, իսկ ոսկունը՝ Մակենի։
Քաղաքային խոշոր և միջին բիզնեսի մեծ մասը գտնվում է լիբանանյան համայնքի ներկայացուցիչների ձեռքում։
Քաղաքացիական պատերազմից հետո կառուցված ասֆալտապատ ճանապարհով Բոն միանում է Ֆրիթաունին և Քենեմային։ Քաղաքի շրջակայքում մնացած ճանապարհները չունեն կոշտ ծածկույթ և անձրևային եղանակի ընթացքում գործնականում դժվարանցանելի են։ Քաղաքից ոչ հեռու է գտնվում քաղաքային օդանավակայանը (IATA: KBP, ICAO: GFB), որից թռիչքներ է իրականացնում դեպի Ֆրիթաուն, Քենեմա և Կոնո։
Քաղաքի խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական պատերազմը զգալի վնաս է հասցրել Բոյին՝ ոչնչացնելով ենթակառուցվածքները, որոնք արդեն անկում էին ապրել անգլիացիների հեռանալուց հետո։ Պատերազմից հետո բնակչության արագ աճը սրել է խնդիրները։ Ջրամատակարարման, կոյուղու և էլեկտրամատակարարման համակարգերը գործնականում չեն գործում, հարուստ քաղաքացիները օգտագործում են դիզելային գեներատորներ և բերված ջուր։ Աղբի հավաքումն ու հեռացումը վատ են կազմակերպված, ինչը, տեղական բնակչության ամենօրյա ցածր մշակույթի հետ մեկտեղ, բերել է կենցաղային և սննդի թափոնների կույտերի ձևավորմանը քաղաքի փողոցներում`մարդկային աճից վեր։ Հաշվի առնելով շոգ և խոնավ կլիման՝ դա նպաստել է խոլերայի, որովայնային տիֆի և աղեստամոքսային հիվանդությունների լայն տարածմանը։ Մալարիան և Լասսայի տենդը հաճախակի են նաև քաղաքում և նրա շրջակայքում։ Խորհուրդ է տրվում դեղին տենդի պատվաստանյութեր ստանալ նախքան քաղաք այցելելը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ World Gazetteer
- ↑ «Bo Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.